Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ի սրտե աղոթք` հանուն հայոց մեծ դարձի

Ի սրտե աղոթք` հանուն հայոց մեծ դարձի
01.09.2024 | 00:01

Տե՛ր Աստված մեր, օրհնյա՜լ լինի Քո անունը այժմ և հավիտյա՜ն, Հայաստան երկրին, Հայոց ազգին Ի՛նքդ առաջնորդիր անկաշառության, նվիրական գործերով հավատի՛, մշտավա՛ռ հույսի, իշխանավորների Քեզ խո՛ր խոնարհության` հավիտենական կյանքին դարձի Ճանապարհով: Թո՛ղ որ մեր թագավորներն ու իշխանավորները, մեր հոգևոր դասը և ժողովու՛րդն ամբողջ, ամենա՛յն օր և ամենա՛յն ժամ ՔՈ ՕՐԵՆՔՆ ՈՒ ԿՅԱՆՔԻ ԱՎԵՏԱՐԱՆԸ դարձնեն կենդանի՛ իրականություն, արդարությա՛մբդ ապրելու անխարդա՛վ սահմանադրություն, և թող յուրաքանչյուրը` իշխանավոր թե ամենայն բնակիչ` իրենց հանցանքների լիարժեք ապաշխարություններով կարողանան կանգնել Քո առաջ` ողորմածությամբ և Հովվությամբ Քո, ու լցվեն փրկության պայծառ և միմյանց անձի պես սիրելու Ավետարանական շնորհներով: Իսկ ովքեր հակառակ են Քեզ, նրանց ամաչեցնես, Աստվա՛ծ: ԱմԷ՛ն:

Դիտվել է՝ 4037

Մեկնաբանություններ